ՖԻԼՄԵՐ
21 Jul 2020

Սերը հայ-եզդիական էթնիկ սահմանին

Հայաստանում ապրող եզդիները, աշխարհի տարբեր անկյուններում ապրող իրենց հայրենակիցների նման, ազգային ինքնությունը պահպանելու խնդիր ունեն: Հենց այդ ինքնության պահպանման համար էլ եզդիական համայնքի համար խառնամուսնությունն անընդունելի է։ Ուստի նման ցանկացած փորձ հանգեցնում է տարաձայնությունների ու բախումների։ Ալագյազցի Ռազմիկը տասը տարի առաջ դեմ է գնացել կուռ ավանդույթներին ու ամուսնացել հայի հետ: Կրոնական և մշակութային տարբեր ավանդույթներ ու սովորույթներ ունեցող այս ընտանիքում երբեք տարաձայնություններ չեն եղել: Երեխաների դաստիրարակության ու էթնիկ բաղադրիչի հարցում եւս ընտանիքն ունի առանձնահատուկ մոտեցում: Ֆիլմը պատմում է զույգի անցած ուղու, դժվարությունների, կոտրած ու չկոտրվող կարծրատիպերի մասին: