ԱՄԵՆՕՐՅԱ ԱՄՓՈՓԱԳԻՐ
10 May 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. ՀՀ ՊՆ զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Գագիկ Մեսրոպյանը. հարուցվել է քրեական գործ: 2. Պատրաստ եմ 2018-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում. «Մեդիամաքս»-ը հրապարակել է Կարեն Կարապետյանի հարցազրույցը: 3. ԿԸՀ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի` 15 հազար դրամի սոցիալական աջակցություն տրամադրելու մասին ընտրական առաջարկը:

1. ՀՀ ՊՆ զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Գագիկ Մեսրոպյանը. հարուցվել է քրեական գործ:
2. Պատրաստ եմ 2018-ից հետո մնալ վարչապետի պաշտոնում. «Մեդիամաքս»-ը հրապարակել է Կարեն Կարապետյանի հարցազրույցը:
3. ԿԸՀ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի` 15 հազար դրամի սոցիալական աջակցություն տրամադրելու մասին ընտրական առաջարկը:
4. Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները :
5. ՊՊԾ գնդի գրավման գործով 14 հոգու մասով քրգործն ուղարկվել է դատարան. սպանությունների համար մեղադրվում են Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը:
6. Նորաշեն համայնքի ղեկավարի վրա կրակած անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
7. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է խեցգետնի որսը եւ արտահանումը ժամանակավորապես արգելելու մասին:
8. Մոսկվայում «Անմահ գնդի» երթին Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների շրջանում:
9. Ալիևը մահմեդական երկրներին կոչ է անում չգործակցել Հայաստանի հետ:
10. ԵՄ-ը քննադատել է ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի ֆինանսավորումը 640 միլիոն դոլարով կրճատելու համար: Փոխարենը 15 միլիարդ դոլարով ավելացվել է ԱՄՆ ռազմական բյուջեն:
11. Մոսկվան հերքում է, թե Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները սպանել են ռուս սպայի:
12. Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչում է: