Ազգ-բանակ կոնցեպտը միֆ է
Նախկին զինծառայող Վարդանուշ Կիրակոսյանը չարորակ ուռուցք ունի, ինչը, ըստ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի, ձեռք է բերել զինծառայության ընթացքում: 51-ամյա նախկին զինվորականը մի քանի անգամ վիրահատության է ենթարկվել, անցել է քիմիոթերապիա: Ապաքինման համար անհրաժեշտ է թիրախային թերապիա: Մոտ մեկուկես տարի տարբեր գերատեսչություններ դիմելուց հետո՝ Վարդանուշ Կիրակոսյանին հաջողվում է Պաշտպանության նախարարությունից ստանալ անհրաժեշտ դեղերի ընդամենը մի մասը: Մինչդեռ, բուժման կուրսը չավարտելու դեպքում՝ ապարդյուն կանցնի բուժման ամբողջ ընթացքը:
«Եթե յուրաքանչյուր զինծառայող առողջական խնդիրներ է ունենում, ապա դա պետք է հոգա նախարարությունը: Ես պետք է զոհվե՞ի, որ նոր ինձ գումար տային, եթե պետք է զոհվեի, հետեւաբար՝ այդ գումարն ինձ պետք չէր լինի: Իմ ուզածն ընդամենը դեղն է, ես գումարը չեմ պահանջում»,-ասում է Վարդանուշ Կիրակոսյանը:
Վարդանուշ Կիրակոսյանի պատմությունն առաջին ձեռքից, նրա հետագա քայլերի եւ մտադրությունների, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության արձագանքի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: