Օրվա լրատվական ամփոփում
1. Երևանը պատրաստվում է ընտրության. Այսօր լռության օր է:
2. ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին դիմումը:
3. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ստորագրել են կոալիցիոն գործակցության նոր համաձայնագիր:
4. Արցախի նախագահը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է վերջին օրերին հաճախակի դարձած հրադադարի խախտումները:
5. Մոսկվայում «Անմահ գնդի» երթին Արցախի դրոշի ծածանումը ագրեսիա է առաջացրել ադրբեջանցիների շրջանում:
6. Արցախա-ադրբեջանական շփման գծում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
7. Վարչապետը հանձնարարել է ԿԳՆ-ին` քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկներ ներկայացնել:
8. «Դիլիջան ազգային պարկ»ում ծառահատումների փաստով հարուցվել է քրեական գործ. կա ձերբակալված:
9. Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու մեղադրանքով կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան:
10. Պուտինը սահմանափակել է փողոցային ցույցերի կազմակերպումը. ավելի վաղ ընդդիմախոս Նավալնին հայտարարել էր հունիսի 12-ից բողոքի ակցիաներ սկսելու մասին: