Zangi հավելված
Հասակակից է WhatsApp-ին ու Viber-ին, Skype-ի բջջային տարբերակից էլ մեծ է: Ութ տարի առաջ նախնական աշխատանքները սկսած Zangi հավելվածն այսօր փորձում է մարտահրավեր նետել համաշխարհային հսկաներին:
Առաջին պրոդուկտը թողարկեցին 2015թվականին, արդյունքը չգոհացրեց հենց իրենց:
Ձախլիկների համար նախատեսված միակ մեսինջերն է: Առավելություններից մեկն էլ տվյալների անվտանգությունն է:
Հավելվածը նաև հնարավորություն է տալիս որակյալ զանգեր կատարել թույլ կապի պայմաններում՝ խնայելով մեգաբայթեր:
Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար: Օգտատերերի թիվն այսօր մոտեում է մեկուկես միլիոնի, օրական Zangi-ին միանում է մոտ 10 հազար օգտատեր: Բայց կարևորը թվերը չեն:
Ամբիցիոզ են, բայց իրականությունից չեն կտրվում: Նպատակը վաճառվելը չէ, նպատակը սկսած հաջող բիզնեսը զարգացնելն է:
Մինչ օգտատերերն առաջարկներ են անում, թիմն ակտիվորեն աշխատում է: Հետագա թարմացումներում խոստանում են ունենալ Zangi-ի վեբ տարբերակ, զարգացնել արագ հաղորդագրությունների հնարավորությունը: