Օրվա լրատվական ամփոփում
1. Ավարտվեցին Երևանի ավագանու ընտրությունները.
ՀՀԿ – 71,25 %, «Ելք» – 21 %, «Երկիր Ծիրանի» – 7,75 % ։
2. «Պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում»․ «Ելք»։
3. Առանձնացվել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում․ Գլխավոր դատախազություն։
4. Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 99 ահազանգ, 36-ով հետաքննություն է կատարվում, 63-ը ստուգվում է. Ոստիկանություն։
5. «Ժառանգությունը» պահանջում է հետաքննել Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպն ու պատժել ոստիկաններին։
6. Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը հատկացվել է մոտ 387մլն դրամ։
7. Կալանավորվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորը։
8. Խոլերայի բռնկում Եմենում, Սանաայում. Հայտարարվել է արտակարգ դրություն։
9. Թուրքիայում հայտարարել են Սիրիայի հյուսիսում ռազմաբազա ստեղծելու մասին։
10. Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակումը։
11. Ֆրանսիայի նոր վարչապետը Հավրի քաղաքապետ, փաստաբան Էդուար Ֆիլիպն է։