ԱՄԵՆՕՐՅԱ ԱՄՓՈՓԱԳԻՐ
16 May 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա։ 2. ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները։ 3. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է ԿԸՀ՝ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

 

1. Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա։
2. ԿԸՀ-ն հրապարակեց քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները։
3. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է ԿԸՀ՝ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
4. «Հայկական ժամանակ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ. դատախազություն։
5. Ազգային ժողովի 6-րդ գումարման առաջին նստաշրջանը կմեկնարկի մայիսի 18-ին։
6. Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
7. Ադրբեջանական խնձորի գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյաների. ՀՔԾ։
8. Կոտայքի մարզում հայտնաբերվել է պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնի դի։
9. Թուրքիայում ձերբակալվել են Էներգետիկայի և կրթության նախարարությունների 85 աշխատակիցներ։Նրանք մեղադրվում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու համար։
10. Ուկրաինայում արգելափակել են "Яндекс", "ВКонтакте" и "Одноклассники" կայքերը։
11. Մոսկվայում հայտարարվել է փոթորկի նախազգուշացում։ Չեղարկվել է 13 ավիաչվերթ, հետաձգվել՝ 21-ը։