Օրվա լրատվական ամփոփում
1. ՊԲ ուժերը կանխարգելիչ գործություններ են իրականացրել․ Արցախի ՊՆ։
2. Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար։
3. Նախագահը մի շարք պաշտոնյաների ազատման հրամանագրեր է ստորագրել.
Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Արփինե Հովհաննիսյանը, Գևորգ Կոստանյանը, Ալիկ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը:
4. Ճանապարհային ոստիկանությունը գործարկում է տեխնիկական սարքերով արձանագրված խախտումների SMS ծանուցման համակարգ։
5. Հայաստանում դիմորդների թիվը նվազել է։
6. Պուտինը պատրաստ է ԱՄՆ սենատին տրամադրել Թրամփի և Լավրովի բանակցությունների ձայնագրությունը։
7. Բախումներ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների ու Էրդողանի աջակիցների միջև. կան վիրավորներ։
8. Երկու թուրք գեներալ քաղաքական ապաստան են խնդրել Գերմանիայից։
9. Թուրքիայի քրդամետ կուսակցությունը ՄԻԵԴ-ի դիմաց բողոքի ցույց է անցկացրել։ Ուշադրություն հրավիրելով կալանավորված պատգամավորների խնդրին։
10. Կիևը հրաժարվել է Դոնեցկը և Լուգանսկն ուժով վերադարձնելու գաղափարից. ՊՆ նախարար։
11. Ուզբեկստանում ելակի պաղպաղակից մոտ 200 մարդ հոսպիտալացվել է։