Օրվա լրատվական ամփոփում
1. Հակառակորդի կրակոցից այսօր զոհվել է ՊԲ զինծառայող 21-ամյա Կարեն Դանիելյանը:
2. Հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա։
3. ՊԲ ուժերը կանխարգելիչ գործություններ են իրականացրել. Արցախի ՊՆ։
4. Ադրբեջանը հրթիռ է արձակել շփման գծի երկայնքով:
Մինսկի խումբը փաստում է, որ լարվածությունն աճել է ադրբեջանական կողմից հրադադարը խախտելու հետևանքով։
5. Կայացավ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը: ԱԺ-ի նախագահը Արա Բաբլոյանն է:
6. Պերմյակովը փոխանցվեց Ռուսաստանի Դաշնությանը։
7. «Երկիր Ծիրանի»-ն դիմել է ԿԸՀ՝ ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
8. Բախումներ Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների ու Էրդողանի աջակիցների միջև. կան վիրավորներ։
9. Լամբերտո Զանիերը հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին։
10. Ռոուհանին 57 տոկոս ձայներով հաղթել է Իրանի նախագահի ընտրություններում։
11. Մխիթարյանի գոլը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն գոլ։