Օրվա լրատվական ամփոփում
1. Հայաստանն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ։
2. Հովհաննես Հովսեփյանը դարձյալ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարն է։
3. Դավիթ Խաժակյանը՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար։
4. ՀԱՊԿ-ի երկրները գործակցելու են ուղղաթիռների նորոգման կենտրոնների ցանցի ստեղծման ուղղությամբ։
5. Եվրամիությունը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ. Մոգերինի։
6. Մանչեսթրում համերգի վերջում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 22 մարդ, 59-ը` վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը։ Ձերբակալվել է 23-ամյա երիտասարդ։
7. Գյուլենականների հետ առնչություն ունենալու կասկածանքով Թուրքիայում ձերբակալվել է 144 զինվորական։
8. Էրդողանի «սելֆին» հրապարակած ամսագրի ղեկավարները դատապարտվել են 22.5 տարվա ազատազրկման։
9. Իսրայելի հարավը ենթարկվել է հրթիռակոծման Սինայի թերակղզու եգիպտական հատվածից։
10. Ինդոնեզիայի մոտ 500 քաղաքացի մեկնել է Մերձավոր Արևելք՝ ԴԱԻՇ-ին անդամագրվելու համար։
11. Կատալոնիան Իսպանիայից առանձնանալու մասին փաստաթուղթ է պատրաստել։