ՍՏԱՐՏԱՓ
24 May 2017

«Զիլ զառ»

Բազմակողմանի զարգացվածություն, սուր միտք, վառ երևակայություն ու մի քիչ հումոր. «Զիլ զառի» հեղինակներն ինտելեկտուալ ժամանցի սիրահարներին առաջարկում են կտրվել համակարգիչներից ու հեռախոսներից և նստել սեղանի շուրջ:

Զառը գցելուց հետո մասնակիցներին տրվում է 5 առաջադրանքներից մեկը՝ կարդալ հակառակ գրված բառը, ցույց տալ ժեստերով, պատասխանել՝ «այո» կամ «ոչ», բացատրել «Զիլ քարտի» բոլոր բառերը, նկարել կամ ինքնուրույն ընտրել առաջադրանքը:

«Զիլ զառը» ստեղծելիս՝ սահմանել են նաեւ թիրախային տարիք՝ 13-ից մինչև անվերջություն: Լեզվի տեսչությունն էլ հաստատել՝ խաղը գրագետ է և կարող է ծառայել որպես հայերենը զարգացնող օժանդակ նյութ: Բովանդակությունից բացի՝ լուրջ աշխատանք է տարվել նաև դիզայնի ուղղությամբ:

Հոբբիից բիզնեսի վերածված խաղն արդեն տվել է առաջին պտուղները: Հեղինակները խոստանում են մինչև տարեվերջ շուկա հանել նոր պրոդուկտներ: