ՄՇԱԿՈՒՅԹ
31 Oct 2020

Անունս Արցախ է

Կատարում՝ Շուշան Պետրոսյան Խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան Երաժշտության հեղինակ՝ Արման Ղազարյան

Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Այդ տրոփյունները դառնում են խոսք, գործ, ծառայություն ու նվիրում, դառնում են նաև երգ: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում: Միասին մենք անպարտելի ենք:


Today, Artsakh still remains the wounded heart of all Armenians around the world, throbbing inside each and every one of us. These heartbeats translate into words, actions, service and devotion, they also translate into songs. “My name is Artsakh” is a pounding heart from the first sound and word to the last, through which it resonates so powerfully with every soul. The Insurance Foundation for Servicemen is adopting this song as the hymn of the foundation, full of hope that its moving and sincere spirit will drive everyone to make their continued donations and contribute to the noble aim of supporting our heroes and their families. We are invincible together!