Օրվա լրատվական ամփոփում
1. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 15 հազար եվրո վճարել «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով։
2. ՊՊԾ գնդի զինված զավթման համար մեղադրվող 18 անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է։
3. Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցությունը կղեկավարի Սերգեյ Մկրտչյանը։
4. Ռուսաստան-ԱՄՆ գործակցության հիմքը փլուզված է. Պուտին։
5. Ռուսաստանը չեղարկեց Թուրքիայից մթերքի ներկրման արգելքը։
6. ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է 150 հազար եվրո բարոյական փոխհատուցում վճարել։
7. WikiLeaks-ը բացահայտել է ԿՀՎ-ի կողմից համակարգիչների հսկողության հերթական տեխնոլոգիան։
8. Առնվազն 36 զոհ՝ Մանիլայում խաղատան վրա հարձակման հետևանքով։
9. Քաբուլում սպանվել են բողոքի ցույցի 4 մասնակից, մոտ մեկ տասնյակը՝ վիրավորվել։
10. Ճապոնիայի կայսրը պատրաստվում է գահը փոխանցել որդուն.խորհրդարանը օրինագիծ ընդունեց։
11. ՉԼ-ի եզրափակիչում «Յուվենտուս»-ին հաղթելու դեպքում «Ռեալի» յուրաքանչյուր խաղացող կստանա 1.5 միլիոն։
12. «Մանկական Նոր ալիք-2017» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում առաջին տեղը կիսել են Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները։