Գրանտակերության մասին ավելի շատ խոսում են հարկազխտիկները. Լեւոն Բարսեղյան
Արդարացիորեն ընտրվածը չէր կարող այդքան վնաս տալ երկրին, որքան այսօրվա իշխանավորները: Սրանք իշխանությունը զավթել են եւ պատասխանատվություն չունեն քաղաքացիների առջեւ: «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը վստահ է՝ «սովետից սկսած, Կրեմլում դարսած կոմպրոմատներով, զանազան խայտառակ փաստերով ու ապացույցներով նրանց տիկնիկների նման խաղացնում են»: «Սրանք իշխանությունը պահում են նաեւ, որովհետեւ իշխանազրկումն ազատազրկման ռիսկ է, ունեզրկման ռիսկ է, նաեւ կյանքի ռիսկ է»,-համոզված է նա:
2016 թվականին Գյումրու ավագանու անդամ ընտրված Բարսեղյանն ու թիմակիցները բոյկոտում են ավագանու նիստերը: Մեկ անգամ ավագանու անդամ եղած Բարսեղյանն ասում է՝ այնտեղ այլեւս անելիք չունի: «Ամո՞թ է խոստովանեմ, որ ինձ մոտ չստացվեց քաղաքի շահը պաշտպանել, մանդատով պաշտպանել»,-ասում է նա:
Գրանտակեր, օտարերկրյա լրտես, անհայրենիք, դավաճան…այս բոլոր ռեպլիկները Բարսեղյանը լսել է իր մասին, ասում է՝ խորապես թքած ունի, թե ինչ են հաչում հարկազխտիկները: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: