Դարձ ի շրջանս յուր. նախագահ Թրամփը վերադառնում է Բուշ կրտսերի քաղաքականությանը. Բենիամին Պողոսյան
Դարձ ի շրջանս յուր. նախագահ Թրամփը փորձում է վերադառնալ Բուշ կրտսերի քաղաքականությանը: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը հստակեցնում է՝ մերձավորարեւելյան քաղաքականության հարցում: «ԱՄՆ քաղաքականության հիմքում Թրամփը նորից փորձում է դնել ԱՄՆ դաշինքը սուննի միապետությունների հետ եւ ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ»,-նշում է նա:
Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նոր քաղաքականության ֆոնին Հայաստանի աշխահաքաղաքական դիրքավորմանը, Բենիամին Պողոսյանն ընդգծում է՝ Հայաստանը հնարավոր բոլոր միջոցներով պետք է շարունակի պահպանել բալանսավորված արտաքին քաղաքականություն:
«Մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ մենք Ռուսաստանի կողմից ղեկավարվող թե ռազմաքաղաքական, թե տնտեսական մի շարք կազմակերպությունների անդամ ենք: Միեւնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է բարիդրացիական հարաբերություններ պահպանել արեւմտյան ուժային կենտրոնների հետ: Իհարկե, հասականալի է, որ դա շատ բարդ է, որովհետեւ, եթե քո ռազմավարական դաշնակցի եւ քո գործընկերների միջեւ հարաբերությունները բավականաչափ ցածր կետում են, ապա այդ ամենը, իրոք, շատ բարդ է բալանասավորել»,-ընդգծում է Պողոսյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: