Օրվա լրատվական ամփոփում
1. Հայաստանում այս տարի կանխատեսվում է 2,7 տոկոս տնտեսական աճ. Համաշխարհային բանկ։
2. Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Վրաստանի քաղաքացին բեռնատարով կողաշրջվել է։
3. Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
4. Դինքի սպանության գործով դատական լսումները շարունակվում են։ Վերջին մեղադրական զեկույցում որպես կասկածյալ ներգրավված է 85 մարդ։
5. Տենդի համաճարակ Իրանում. կա 3 զոհ։
6. Թուրքիայի 30 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել։
7. Թուրքիայում 16 սպա և 19 ենթասպա է ձերբակալվել Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու համար։
8. Թուրքիան կզրկի քաղաքացիությունից Գյուլենին ու մի շարք քուրդ գործիչների՝ 3 ամսվա ընթացքում երկիր չվերադառնալու դեպքում։
9. ԻՊ-ը ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը։
10. Մանչեսթերում Արիանա Գրանդեի բարեգործական համերգին մասնակցել է 50 հազար հանդիսական։
11. Ադրբեջանից կաշառք ստանալու համար մեղադրվող Մալթայի վարչապետը հաղթել է ընտրություններում։
12. Լիտվան մինչեւ տարեվերջ կավարտի ՌԴ-ի հետ սահմանային ցանկապատի կառուցումը։
13. Վաղվանից Երևանում սպասվում է 34 աստիճան տաքություն։