Օրվա լրատվական ամփոփում
1. Ահաբեկչություն Իրանում: Զինված գրոհայինները հարձակվել են խորհրդարանի շենքի և Խոմեյնիի դամբարանի վրա: Խորհրդարանում գտնվող բոլոր ահաբեկիչները սպանվել են: Զոհվել է 15 մարդ, մոտ 40-ը վիրավորվել։Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։
2. Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետեւանքով 63-ամյա քաղաքացի է մահացել։
3. Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու դիմումը մերժվեց։
4. Ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ։
5. Դավիթ Ամալյանը նշանակվել է ՀՌԱՀ անդամ։
6. Ադրբեջանում թողարկել են համակարգչային խաղ՝ արցախյան պատերազմի մասին։
7. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 397 կողմ, 0 դեմ ձայնով ընդունել է Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձև։
8. Եվրամիությունը ևս մեկ տարով կերկարաձգի Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները։
9. Մյանմարում անհետացել է ավելի քան 100 ուղևոր տեղափոխող ռազմական ինքնաթիռ։
10. «Միսս ԱՊՀ-2017» մրցույթի հաղթողը Հայաստանը ներկայացնող Շուշան Երիցյանն է։