Օրվա լրատվական ամփոփում
1. Երևանի նոր ավագանին սկսել է աշխատանքը։ Քաղաքապետի երդմնակալության արարողությունը կկայանա հունիսի 12-ին։
2. Երևանի ավագանու 4 հանձնաժողովներից 3-ը կղեկավարի «Հանրապետական» խմբակցությունը, 1-ը՝ «Ելք»-ը։
3. «Երկիր Ծիրանի» խմբակցությունը նիստ էր հրավիրել քաղաքապետարանի դիմաց։
4. Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին։
5. Խորհրդարանն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթը։
6. Կալանավորվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու դատարանի դատավորը։
7. Հատուկ ջոկատայինները վնասազերծել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկու թիկնազորին։
8. Հրազդանի քաղաքապետն անչափահաս որդուն ներկայացրեց ոստիկանություն՝ ընդունելով, որ մահվան ելքով վրաերթը կատարել է իր տղան։
9. Մեծ Բրիտանիայում ընտրությունների նախնական արդյունքով՝ վարչապետ Մեյի կուսակցությունը այլևս խորհրդարանական մեծամասնություն չէ։
10. Առնվազն 20 զոհ, տասնյակ վիրավորներ՝ Իրաքում պայթյունի հետևանքով․ պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը։
11. Աշնանը Կատալոնիան Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե կանցկացնի։
12. «Մանչեսթեր Յունայթեդ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։