ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
19 Nov 2021

Երբ Ադրբեջանը եկավ ու անարգել հաստատվեց Սև լճում, ո՞վ դատվեց` որպես դավաճան. Վահե Հակոբյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, խոսելով Սյունիքի մարզում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին,  հարցազրույցում նշել է, որ նոր է վերադարձել այնտեղից և առաջին հայացքից կյանքն ընթանում է բնականոն հունով։ Սակայն զինվորականների հետ առանձին շփումներից պարզ է դառնում, որ հայկական կողմն ունի դիրքային կարևոր կորուստներ։ Այն հարցին, թե արդյոք նա տեղյակ է , թե ով է տալիս կրակել կամ չկրակելու հրաման բախումների ժամանակ, պատգամավորը նշել է, որ առանձին տեղեկություներ չունի, բայց կարող է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը արդեն խճճվել է իր ստերի մեջ , երբ ասում է, որ չկրակելու հրաման տալը դավաճանություն է։ Այդ դեպքում մայիսի 12-ին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ տարածք, ինչու՞ կրակելու հրաման չի տրվել , արդյոք դա դավաճանություն չէ՞ր, եթե դավաճանություն է, ապա ինչու՞ մինչ օրս ոչ մեկ չի պատժվել։