ՊԱՐԱԴԻԳՄ
14 Jun 2017

«Գործ չտալը» կեղծ հայկական արժեք է. Դավիթ Գյուրջինյան

«Գործ չտալը» կեղծ հայկական արժեք է. Դավիթ Գյուրջինյան

 

Եվրոպական արժեքներ, հայկական ավանդական արժեքներ եւ ձեւափոխված, խեղված խորհրդային արժեքներ. սրանք հիմա պայքարի մեջ են, թե որը պետք է թելադրող լինի: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ հիմքում պետք է պահենք մեր ավանդականը, բայց օգտվենք նաեւ այլ արժեհամակարգի լավ արժեքից: «Պիտի օգտվենք ուրիշ արժեհամակարգում եղած լավից, դա օգուտ կտա թե ազգին, թե պետությանը»,-ընդգծում է լեզվաբանը:


Անդրադառնալով Ազդարարի ինստիտուտը իբրեւ «գործ տալու» ինստիտուտ ընկալմանը եւ «հայերին ոչ հարիր» ձեւակերպմանը՝ Դավիթ Գյուրջինյանն ընդգծում է, որ «գործ չտալը» կեղծ հայկական արժեք է: «Եթե արդարության ջատագովը դառնում է «գործ տվող», ապա սա եւ տխուր է, եւ զվարճալի, եւ մտահոգիչ, որովհետեւ այս ձեւակերպումը բակի տաղավարից չի հնչում, այլ Ազգային ժողովից: «Գործ չտալը» հայկական արժեք չէ, դրանք կեղծ հայկական արժեքներ են կամ էլ մի խավի մտայնություն է, որն ուզում է իր շահը պաշտպանել: Այսինքն՝ չուզողը որոշակիորեն այդ խավի ներկայացուցիչն է եւ այդ մտածողության խոսափողը»,-նկատում է նա: «Գործ չտալու» խորքային պատճառներից մինչեւ «համր մտավորականներ». այս ամենը՝ «Պարադիգմ» հաղորդման մեջ: