ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
19 Jun 2017

Այն գիտակցությունը, որ երկրում կա քաղաքական հումոր, նշանակում է երկիրը Մոզամբիկ չէ. «ԱրմՔոմեդի»

Նարեկն ու Սերգեյը վստահեցնում են՝ արգելված թեմաներ ու դեմքեր չունեն:

 

«ԱրմՔոմեդի». միակ դեղամիջոցը հայկական լրատվությունը մարսելու համար: Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը լուրերը քաղաքական երգիծանքի լեզվով սկսեցին մատուցել դեռ 2011 թվականից: Ձևաչափն արմատական փոփոխության չի ենթարկվել, միայն լսարանն է մեծացել: Տղաների պնդմամբ՝ «ԱրմՔոմեդի»-ի ղեկավարությունը կոլեգիալ է, Գերագույն մարմինը բաղկացած է երկու հոգուց, իսկ որոշումները կայացվում են կոնսենսուսով: Անկեղծորեն «խոստովանում են»՝ բազում ներքին հարցեր որոշում են «չինգաչունգով»:


Վստահեցնում են՝ արգելված թեմաներ ու դեմքեր չունեն. «ԱրմՔոմեդի»-ում միակ հակացուցումը ձանձրալի լինելն է: Տղաները հաճախ են հայտնվում երկընտրանքի առջեւ՝ մի կողմից ուզում են, որ քաղաքական զավեշտալի կերպարն աճի, փոխվի, քաղաքակիրթ դառնա, բայց մյուս կողմից գիտակցում են՝ այդ դեպքում նյութ չեն ունենա: Նարեկի ու Սերգեյի ոչ դժվար պատասխանները՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: