ԱՄԵՆՕՐՅԱ ԱՄՓՈՓԱԳԻՐ
20 Jun 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Կանխվել է ադրբեջանական ծագման աղի ներկրումը Հայաստան. ՊԵԿ: 2. Քրգործ՝ 2011-2014-ին մոտ 7 կմ խողովակաշարի պակասորդի փաստով: 3. Սամվել Բաբայանը «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի, մեղադրանքը մեղմացվել է. պաշտպան:

 

1. Կանխվել է ադրբեջանական ծագման աղի ներկրումը Հայաստան. ՊԵԿ:
2. Քրգործ՝ 2011-2014-ին մոտ 7 կմ խողովակաշարի պակասորդի փաստով:
3. Սամվել Բաբայանը «Իգլա» տեղափոխելու հետ առնչություն չունի, մեղադրանքը մեղմացվել է. պաշտպան:

4. Տրանսպորտային միջոցի գրանցում և վարորդական վկայականի հատկացում ժամանակավորապես հնարավոր չի լինի. Ոստիկանություն:
5. Մեկնարկեց Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով առաջին կանոնավոր չվերթը:
6. Հայաստանում ընդհանուր առմամբ ապաստանել են 19 հազար փախստական:
7. Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկամսյա պաշտոնավարումից հետո հրաժարական է տվել:
8. Ամերիկացի 198 մլն ընտրողի անձնական տվյալներն արտահոսել են համացանց:
9. Հյուսիսային Կորեայում բանտարկված ամերիկացի ուսանողը մահացել է հայրենիք վերադառնալուց օրեր անց:
10. Թուրքիայի ընդդիմությունն արդեն 6-րդ օրն է քայլում է Անկարայից Ստամբուլ:
11. Ճապոնիայում մեկ շաբաթում ջերմային հարվածով հոսպիտալացվել է մոտ 700 մարդ:
12. Ժոզե Մոուրինյուն մեղադրվում է հարկերից խուսափելու համար:
13. Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ. ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով: