ԱՄԵՆՕՐՅԱ ԱՄՓՈՓԱԳԻՐ
22 Jun 2017

Օրվա լրատվական ամփոփում

1. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանի մասին: Տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված քաղաքացու տվյալներին: 2. ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին: Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները: 3. Ժամը 22։00-ին Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք, հնարավոր է՝ փրկարարական ուժերի կուտակում. ԱԻՆ նախազգուշացումը:

 

1. Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանում հայտնված Զավեն Կարապետյանի մասին:
Տարածված անձնական տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված քաղաքացու տվյալներին:
2. ԱԺ-ն հավանություն տվեց կառավարության ծրագրին: Դեմ քվեարկեցին «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները:

3. Ժամը 22։00-ին Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք, հնարավոր է՝ փրկարարական ուժերի կուտակում. ԱԻՆ նախազգուշացումը:
4. Խոշոր ավտովթար Երևանում՝ հեռուստաաշտարակի մոտ. կա զոհ:
5. ԴԱԻՇ-ի գրոհայինները պայթեցրել են Մոսուլի մայր մզկիթը:
6. Ահաբեկչության փորձի առնչությամբ Բելգիայում 4 մարդ է ձերբակալվել:
7. Միչիգանի օդանավակայանում 49-ամյա քվեբեկցին ոստիկանի է դանակահարել՝ «Ալլահ աքբար» գոռալով:
8. ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Մոսուլում ԴԱԻՇ-ի կողմից երեխաների զանգվածային սպանությունների մասին:
9. Ավստրալիան վերսկսում է Սիրիային ուղղված ավիահարվածները:
10. Աշխարհի բնակչությունը մոտ 7․5 միլիարդ է․ Մինչեւ 2050 թ. այն կհասնի 9.8 միլիարդի. ՄԱԿ:
11. Սերժ Թանգյանն eBay-ում աճուրդի է հանել իր ինքնագրով կիթառ: