Ցանկացած բնույթի քարոզչություն պետք է արգելված լինի մանկապատանեկան բոլոր հաստատություններում. Տիգրան Հեքեքյան
Քաղաքակիրթ Եվրոպայում էլ, Միացյալ նահանգներում էլ նորմալ, կիրթ մարդիկ հասկանում են, որ այն, ինչ ինտիմ է, չի կարելի ցուցադրել: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը պնդում է՝ մինչեւ18 տարեկանների միջավայրում օրենքով պետք է արգելվի այլասերման քարոզը: «Ես կողմ եմ դրան, որ հանկարծ չփորձեն դպրոցներում, մանկապատեզներում, հասարակական վայրերում, որտեղ երեխաներ կան, քարոզչություն անել»,-շեշտում է Տիգրան Հեքեքյանը:
Արվեստագետն իրեն համարում է բաց մտածելակերպի մարդ, սակայն ընդգծում է, որ կան սահմանված նորմեր, որոնք պետք է պահել, հատկապես, եթե քարոզվում են նորմայից շեղված երեւույթներ:
Այլասերվածության քարոզն ավելի տեսանելի է, սակայն դրանից առավել մեծ աղետ Հեքեքյանը համարում է հասարակության նյութապաշտությունը: «Ես զգում եմ, որ ունեմ սերունդ, որը տիեզերարական երաժշտություն է երգում է, բայց այդ սերունդը եւս դարձել է նյութապաշտ»,-ցավով նշում է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը:
Նյութապաշտության, թվապաշտության, հոգեւոր եւ նյութական արժեքների հեքեքյանական մեկնությունը՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: