ԴԺՎԱՐ ԶՐՈՒՅՑ
26 Jun 2017

Հայաստանը հիվանդ է ճշմարտությանն ուղիղ նայելու վախով. Արամ Մանուկյան

Հայաստանից տարեկան «արտահանվում» է Արցախի բնակչության չափ մարդ:

 

Մարդու մեջ սպանել են քաղաքացուն, ոնց որ մեղուն՝ առանց փշի: Բոլոր այն քաղաքացիները, որոնց խեղճացրել են տասը հազար դրամով, ներսից վառվում են, որովհետեւ նրանց ստորացրել են: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը ցավով հավելում է՝ Հայաստանից տարեկան «արտահանվում» է Արցախի բնակչության չափ մարդ:


Նախկին պատգամավորի հաշվարկով՝ ներկայիս խորհրդարանում 35-40 պատգամավոր պաշտոնապես դոլարային միլիոնատեր են, որոնց մեծ մասն այդ գումարը վաստակել է պետական պաշտոնյա եղած ժամանակ: «Բայց սա չի կարող չլինել, որովհետեւ ընտրում են խոցելի մարդկանց, որոնց վրա կրիմինալ կա եւ տանում ԱԺ, նա արդեն խելոք է եւ «թաթիկները» բարձր քվեարկում է այնպես, ինչպես վերեւից հրահանգում են»,-ասում է Մանուկյանը:


«Անկախության հռչակող» Արամ Մանուկյանին երկու անգամ է բախտ վիճարկվել ընթերցելու Հայաստանի կարեւորագույն փաստաթղթերը: Այդ պահերին նա խիստ հուզված է եղել՝ հիշել է իր բոլոր զոհված ընկերներին, որոնք ձգտել են անկախության եւ չեն հասել: Արդեն գաղտնազերծել է՝ Անկախության հռչակագրերն ընթերցելուց առաջ, քաջության համար, խմել է:


Հայերի պոռոտախոսության, սոցցանցերի կարեւորության, նոր սերնդի, Վանո Սիրադեղյանի եւ նրա հնարավոր վերադարձի մասին՝ «Դժվար զրույց» հաղորդման շրջանակում: