ՍՏԱՐՏԱՓ
26 Jun 2017
ARLOOPA-ն ձեզ կտեղափոխի վիրտուալ իրականություն
Եթե տարիներ առաջ նկարի մեջ հայտնվել օգնում էին միայն թիթեռները, այն էլ միայն հեքիաթում, ապա այսօր նման հնարավորություն Հայաստանում ընձեռում է ARLOOPA ստարտափը:
Եթե տարիներ առաջ նկարի մեջ հայտնվել օգնում էին միայն թիթեռները, այն էլ միայն հեքիաթում, ապա այսօր նման հնարավորություն Հայաստանում ընձեռում է ARLOOPA ստարտափը:
2008 թվականից ինովացիոն լուծումներ առաջարկող X-Tech ընկերությունում մի օր հասկացան, որ ամբողջ աշխարհում արագորեն զարգանում են AR/VR տեխնոլոգիաները, որոնք լայն կիրառություն կարող են ունենալ ամենատարբեր ոլորտներում: Նորարարական թիմն էլ շտապեց հետ չմնալ և ստեղծեց ARLOOPA բրենդը, որն առաջարկում է կտրվել շրջապատող իրականությունից եւ հայտնվել վիրտուալ կամ լրացված իրականությունում:
Մարկետինգային լուծումներին զուգահեռ այսօր ստարտափի կարևոր ուղղություններից են՝ մշակույթը, կրթությունը և արվեստը. ժամանակակից երիտասարդների հետ պետք է խոսել ժամանակակից մեթոդներով: