ՊԱՐԱԴԻԳՄ
30 Jun 2017

«Էլեկտրիկ-Երեւան» շարժումը, ըստ էության, քաղաքական էր, ոչ քաղաքացիական. Նարեկ Սամսոնյան

«Էլեկտրիկ-Երեւանն» արեւմտյան մշակույթին հարիր շարժում էր:

 

Քաղաքական հասարակության եւ քաղաքացիական հասարակության բախման անխուսափելիությունը տեղի ունեցավ նաեւ «Էլեկտրիկ-Երեւան» շարժման ժամանակ, եւ, ցավալիորեն, հաղթեց քաղաքական հասարակությունը: Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը, երկամյա հեռավորությունից վերլուծելով «Էլեկտրիկ-Երեւան» շարժման մանրամասները, այն բնորոշում է որպես «կորսված հնարավորություն»:


«Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար եւ եկեք հիշենք, թե ինչ ներքաղաքական իրավիճակում էինք գտնվում այդ ժամանակ. կար տապալված բուրժուադեմոկրատական հեղափոխություն, հասարակության շրջանում՝ խոր հիասթափություն, ակնկալիքների եւ իրականության միջեւ բարձր տարբերություն: Եւ այդ ժամանակ հայտնվեցին երիտասարդներ՝ բացարձակ կապ չունեցող քաղաքական կոնյուկտուրայի հետ, որոնք փորձեցին ձեւակերպել հանրային պահանջից բխող շարժման ուրվագծերը»,-մեկնաբանում է քաղաքագետը:


«Էլեկտրիկ-Երեւան» շարժման գործում ռուսական լրատվամիջոցների դերի եւ մանիպուլյացիայի, կեղծ տեղեկատվության, շարժման ուղղորդված լինել, չլինելու եւ այլնի մասին հիշողությունները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: