ՍՏԱՐՏԱՓ
07 Jul 2017

Հայկական «Արտույտ» բրենդն առաջարկում է փաթաթվել արվեստով

Թանգարաններից մինչեւ կորպորատիվ գործակցություն, ընդհուպ մինչեւ Միլանի նորաձևություն. հայկական «Արտույտ» բրենդն առաջարկում է փաթաթվել արվեստով՝ միաժամանակ զգալով նորաձևության շունչը: Մոտ մեկ տարվա եռանդուն աշխատանքից հետո առաջին շարֆը կարվեց աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի «Խոստովանություն» նկարի մոտիվներով. առաջին գնորդն էլ Արևիկի մայրիկն էր:

 

Թանգարաններից մինչեւ կորպորատիվ գործակցություն, ընդհուպ մինչեւ Միլանի նորաձևություն. հայկական «Արտույտ» բրենդն առաջարկում է փաթաթվել արվեստով՝ միաժամանակ զգալով նորաձևության շունչը:
Մոտ մեկ տարվա եռանդուն աշխատանքից հետո առաջին շարֆը կարվեց աբստրակցիոնիստ Միհրան Ավետիսյանի «Խոստովանություն» նկարի մոտիվներով. առաջին գնորդն էլ Արևիկի մայրիկն էր:


Շարֆերի նկարների համար հիմք են ծառայում Մատենադարանի զարդանախշերը, թանգարանային կտավները և ժամանակակից նկարիչների գործերը:


Հայտնի նկարիչներ Միհրան Ավետիսյանից, Կարեն Սմբատյանից բացի՝ «Արտույտ»-ն աշխատում է նաև երիտասարդ արվեստագետների հետ. նրանցից ամենակրտսերը 16 տարեկան է:
Գործընկերներ գտնելու հարցում օգնում են ծանոթությունները, երբեմն էլ պարզապես հաջողությունն է ժպտում: Նման մի գործակցության արդյունքում՝ «Արտույտի» շարֆերն այսօր ներկայացված են նորաձևության մայրաքաղաք Միլանում:


Բիզնեսի դժվարություններից խոսելիս՝ ընկերները լավատես են. ցանկացած խնդիր հաղթահարելի է.


Հենց համարձակություն ու երբեք չմարող էնտուզիազմի շնորհիվ է, որ «Արտույտ»-ի հիմնադիրները մշտապես առաջ են նայում՝ հորիզոնում ունենալով նորաձևության համաշխարհային մայրաքաղաքները: