Օրվա լրատվական ամփոփում
1. Ալեքսանդր Արզումանյանը նշանակվեց Հայաստանի դեսպան Դանիայում, Լևոն Մարտիրոսյանը՝ Կանադայում
2. Արցախի նախագահի ընտրությանն առաջադրվել են Արցախի նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում-88» խմբակցությունը ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը
3. Երկշաբաթյա ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 14 մեղադրյալների գործով դատական նիստը
4. Անդրիաս Ղուկասյանի գործն ուղարկվել է դատարան
5. Գողացված քարտով կատարվել է գումարի կանխիկացման փորձ.
ՔԿ-ն հորդորում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին
6. 6 ամսում 1499 վթար, 101 զոհ. զգոնության կոչ՝ վարորդներին
7. «Հյուսիս-հարավ»-ի Երևան-Գյումրի հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը
8. «Ինտերպոլ»-ը մերժել է Արցախ այցելած չեխ պատգամավորին ձերբակալելու Ադրբեջանի դիմումը
9. Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները և Եգիպտոսը ուժի մեջ են թողնում Կատարի դեմ սահմանած պատժամիջոցները
10. Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով