Սևանը՝ «ջրի բակ», որը կարելի է փողի վերածել
Բնապահպան, գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը Հայաստանում բնապահպանական երեք խոշորագույն խնդիրներ է առանձնացնում. Հանքարդյունաբերությունը, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի անխնա օգտագործումը և Սևանա լճի մակարդակը:
«Սևանին նայում են ոչ թե տիրոջ այլ սպառողի և ժամանակավոր նվաճողի հոգեբանությամբ: Այն դեպքում, երբ ՀՀ-ում եղած ջրերը լիուլի բավարար են ոռոգման, և այդ 120-130 հազար հեկտարը և ամբողջ Արարատյան դաշտը առանց լարվածության: Անգամ Ջրպետկոմի տվյալներով ոռոգման ջրի 40-50 տոլոսը կորում է մինչև դաշտ հասնելը, իսկ դաշտում կորում է ևս 50 տոկոս: Եթե կորուստների թիվը նվազեցնեն Սևանից հավելյալ ջրառի կարիք ընդհանրապես չի լինելու »,-ասում է Սեյրան Մինասյանը:
Սեյրան Մինասյանը նկատում է վերջին երեք վարչապետները իրենց կառավարման առաջին տարում Սևանից ջուր են բաց թողել, իսկ ԱԺ ներկայացված թվերն ու հիմնավորումները որակում է որպես «մանիպուլյացիա»:
«Չկա ազգային, պետական ստարտեգիա Սևանա լճի հետ կապված, Սևանը դիտարկում են որպես պատրաստի ջրի բակ, որտեղից ցանկացած պահի կարելի է ջուր վերցնել ու փողի վերածել»: