Ռուսաստանը ուզում է Ղրիմը դարձնել անառիկ բերդ, ռազմական ամրակետ՝ ուղղված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի դեմ
«Պարադիգմ» հաղորդման հյուրը քաղաքական գիտությունների թեկնածու, Ի.Ի. Մեչնիկովի անվան Օդեսայի ազգային համալսարանի «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի դոցենտ Սերգեյ Գլեբովը:
Թողարկման ընթացքում քննարկվում է Թրամփ-Պուտին հանդիպումն ու ռուս-ամերիկյան հարաբերությունների հետագա ընթացքը։
Ուկրաինացի փորձագետն անդրադառնում է նաև Ղրիմի խնդրին՝ նշելով. «Այն, որ համաշխարհային առաջնորդները խոսում են Ուկրաինայի խնդիրների, նրա նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ տրամադրվածության մասին, անկասկած, Ուկրաինայի համար դրական նշան է: Դա նշանակում է, որ Ուկրաինան չի մնում Ռուսաստանի դեմ միայնակ, չնայած որ առանց էական, կոշտ ռազմական աջակցության գոյություն ունի պատժամիջոցների փաթեթ՝ ուղղված Ռուսաստանի դեմ, նրա տնտեսության, անցանկալի քաղաքական գործիչների դեմ, այն մարդկանց, որոնք վարում են Ուկրաինայի դեմ ագրեսիվ քաղաքականություն: Երևի թե տարօրինակ լիներ, եթե նույնիսկ առանց ուկրաինացիների ներկայության, համաշխարհային լիդերները, օրինակ, «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում, չխոսեին Ուկրաինայի մասին: Սա խնդիր է, որը, անկասկած, մտահոգում է շատ պետությունների:
Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր վրա եւս պատասխանատվություն է դրված, այս գլոբալ, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը: Որքանո՞վ Ռուսաստանը եւ համաշխարհային առաջնորդներն այս հարցում փոխհամաձայնության կգան՝ կանխատեսումը հոռետեսական է, ահա թե ինչու Ղրիմի հարցը մնում է օրակարգում»: