ՍՏԱՐՏԱՓ
20 Jul 2017

Ecopad. հրաշագործ նոթատետրում կարելի է ջնջել և վերականգնել գրառումները

Կատարիր գրառումներդ, «եփիր» նոթատետրը միկրոալիքային վառարանում և դարձյալ օգտագործիր մաքուր էջերը:

 

Կատարիր գրառումներդ, «եփիր» նոթատետրը միկրոալիքային վառարանում և դարձյալ օգտագործիր մաքուր էջերը: «Արմֆոներ» և «Արմթաբեր» արտադրող հայկական TSD ընկերությունն այս անգամ զարմացնում է էկոնոթատետրով:


Ecopad-ը բաղկացած է երեք մասից՝ նոթատետր, գրիչ և բջջային հավելված, որն աշխատում է Andriod և iOS օպերացիոն համակարգերով: Նոթերը ջնջելուց առաջ կարելի է սկանավորել էջը և ուղարկել որևէ էլեկտրոնային հասցեի կամ ամպային համակարգ:


Նոթերը ջնջելու երկու տարբերակ կա՝ գրիչին ամրացված ռետինի օգնությամբ կամ 60 աստիճան ջերմաստիճանի տակ՝ վարսահարդարիչով, միկրոալիքային վառարանով: Ավելին, ամրակարը բացելով, հնարավոր է ջերմային ազդեցության ենթարկել միայն առանձին էջեր:
Նոթատետրը պատրաստված է վերամշակված թղթից: Ռետինով ջնջելու պարագայում այն կարելի է անվերջ օգտագործել, իսկ ջերմային ազդեցության ենթարկելու դեպքում՝ 5-10 անգամ: