ՊԱՐԱԴԻԳՄ
31 Jul 2017

Իշխանությունը հաղթանակներ է ապահովում՝ ինտրիգային խաղերի շնորհիվ. Հայկ Մարտիրոսյան

Ի՞նչ կկորցնի Ռուսաստանը, եթե Հայաստանը դադարի գոյությունը, ի՞նչ խնդիրներ է ունենում իշխանությունը, երբ երկրի ներսում չի ունենում զանգվածային աջակցություն, ինչպե՞ս եւ ի՞նչ մեթոդներով է պահում իշխանությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում:

Հայաստանի շահերից է բխում շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Միաժամանակ, Հայաստանի շահերից է բխում է շատ լավ եւ խոր հարաբերություններ ունենալ Արեւմուտքի հետ: Բայց երբ ընդունում ես միահեծան, միավեկտոր կողմնորոշում, ապա վնասում ես քո բոլոր շահերը: Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը սա համարում է լուրջ խնդիր Հայաստանի համար: «Հայաստանն առանձին խաղացող չէ եւ ընդունակ չէ առանձին որոշումներ կայացնել: Այն եւ արտաքին, եւ անգամ ներքին քաղաքականությունը կառուցում է երրորդ ուժի ազդեցության տակ, ընդ որում՝ որոշ դեպքերում նաեւ Արեւմուտքի ազդեցության տակ»,-ընդգծում է նա:


Քաղաքագետը գրեթե վստահ է, որ Ռուսաստանի իշխող օղակներում հասկանում են, որ Հայաստանի թուլացումը կամ ոչնչացումն առաջնային հարված է Ռուսաստանի շահերին: «Ռուսաստանին, իրականում, խորքային առումով ձեռնտու է ուժեղ, կայացած Հայաստանը. ուղղակի ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ դա չի քաջալերվում: Թերեւս Հայաստանի պատրաստակամությունը տեսնելով՝ նրանք նախընտրում են գնալ այլ ճանապարհով, Հայաստանին ամբողջությամբ վերահսկողության տակ պահելու եւ սեփական կաննոները թելադրելու ճանապարհով, որովհետեւ Հայաստանում կա բացառիկ եւ բացարձակ պատրաստակամություն անելու ամեն ինչ եւ ամեն բան ՝ անգամ ի վնաս սեփական շահերի»,-նկատում է Հայկ Մարտիրոսյանը:


Ի՞նչ կկորցնի Ռուսաստանը, եթե Հայաստանը դադարի գոյությունը, ի՞նչ խնդիրներ է ունենում իշխանությունը, երբ երկրի ներսում չի ունենում զանգվածային աջակցություն, ինչպե՞ս եւ ի՞նչ մեթոդներով է պահում իշխանությունը: Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: