Օրվա լրատվական ամփոփում
1.Օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանությունները կներկայացնեն տնտեսական գործունեության հաշվետվություն,
2. Գյուղնախարարությունը գործարաններին կօգնի նպատակային արտոնյալ վարկեր ստանալ՝ ֆերմերներին վճարելու համար,
3. Կարկուտից առավելապես տուժած գյուղերից չի կարելի հողի հարկ եւ ջրի վճար գանձել. վարչապետ,
4. Դատավորը «Սասնա ծռերի» պաշտպաններին փոխարինեց հանրային պաշտպաններով՝ չնայած կողմերի անհամաձայնությանը,
5. Կառավարությունն ընդունել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծելու որոշում՝ էլեկտրոնային պետական ծառայությունների զարգացման համար,
6. Գարո Փայլանը դատապարտել է հայկական գերեզմանի վրա զուգարան կառուցելու որոշումը,
7. Եզդիների ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը կսատարի և՛ իշխող ուժը, և՛ ընդդիմությունը. Եզդի պատգամավոր,
8. Մեդվեդև․ ԱՄՆ նոր վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման հույս այլևս չկա,
9. Իսրայելական Haaretz-ի կայքից հեռացվել է Ալիևների ընտանիքի գաղտնի բիզնես գործունեությունը մերկացնող հոդվածը,
10. Աֆղանստանում զոհվել է ամերիկացի երկու զինծառայող: