ՍՏԱՐՏԱՓ
16 Aug 2017

Խնայի՛ր ժամանակդ Menu Live-ի հետ

Ի՞նչ անել, երբ ընդմիջման ժամանակի սղության պատճառով չես կարող պատվերին երկար սպասել

Ի՞նչ անել, երբ ընդմիջման ժամանակի սղության պատճառով չես կարող պատվերին երկար սպասել: Լավագույն լուծումը, թերեւս, նախապատվեր կատարելն է: Հենց այս մտքից էլ ծնվել է Menu Live-ի գաղափարը, որը հնարավորություն է տալիս խնայել ժամանակը և թեթևացնել մատուցողների աշխատանքը:


Menu Live-ում այս պահին ներառված է 15-20 հաստատություն Երևանում, մոտ 7-ը՝ Մոսկվայում: Առաջին 45 օրը հաստատությունների հետ գործակցությունն անվճար է:


Գաղափարի ամբիցիոզ հեղինակները նշում են՝ առաջիկա հինգ տարիներին անդադար աշխատելու ենք. հերթում սպասում են Գյումրին, Վանաձորը, ինչպես նաև Ռուսաստանի խոշոր քաղաքները: