ՍՏԱՐՏԱՓ
23 Aug 2017

LOCOTECH. հեռակա ոռոգման համակարգ

Հավելված, որն օգտատիրոջը հնարավորություն է տալիս, անկախ գտնվելու վայրից, տեղեկություն ստանալ հողի խոնավության վերաբերյալ:

 

Սննդի տարայից պատրաստված ինքնաշեն այս սարքն այգու ոռոգման համակարգի նախատիպ է. հեղինակները «Լոկոտեկ» ստարտափի երիտասարդ հիմնադիրներն են:


Իսկ ամեն ինչ սկսվել է գարնանը՝ ՆԱՍԱ-ի հայտարարած «հեքթոնից», որտեղ դեռևս դպրոցական տղաները լավագույն լուծումն առաջարկեցին գյուղատնտեսության ոլորտում ապագայի սերնդի համայնքի համար:


Սարքի համար երիտասարդ ստարտափերները գրել են հավելված, որն օգտատիրոջը հնարավորություն է տալիս, անկախ գտնվելու վայրից, տեղեկություն ստանալ հողի խոնավության վերաբերյալ:


Նախատեսվում է, որ զանգվածային արտադրության դեպքում սարքի արժեքը չի գերազանցի 100 դոլարը: Բայց մինչ այդ անհրաժեշտ է ապրանքային տեսքի բերել այն և զարգացնել հնարավորությունները:


Սարքը կատարելագործելու համար առաջին ներդրումը ստացել են Սևան Ստարտափ Սամիթից, գործակցության առաջարկներ կան նաև մասնավոր ընկերություններից և անհատներից:


Գաղափարի հեղինակները հուսով են՝ «Լոկոտեկ»-ը սաղմնային փուլի ստարտափից կվերածվի ավտոմատացման համակարգեր արտադրող ընկերության: