ՍՏԱՐՏԱՓ
30 Aug 2017

Ստեղծիր քո պատկերացրած լրացված իրականությունը՝ ցանկացած ձևով, ցանկացած վայրում՝ ընդամենը մի քանի րոպեում

Triple-E-ն սոցիալական ցանցի հիմքով ստեղծված լրացված իրականության հարթակ է, որը, ի թիվս այլ առանձնահատկությունների, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին հեռախոսով ստեղծել լրացված իրականության կոնտենտ:

 

Ստեղծիր քո պատկերացրած լրացված իրականությունը՝ ցանկացած ձևով, ցանկացած վայրում՝ ընդամենը մի քանի րոպեում. Triple-E նշանաբանն է:


Triple-E-ն սոցիալական ցանցի հիմքով ստեղծված լրացված իրականության հարթակ է, որը, ի թիվս այլ առանձնահատկությունների, հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին հեռախոսով ստեղծել լրացված իրականության կոնտենտ:


Դեռ երկու տարի առաջ Իրանից ժամանելով Հայաստան, Արյան Բեհազդին չէր էլ պատկերացնում, որ բնակություն կհաստատի այս երկրում, կհավաքի սեփական թիմը և հիմք կդնի այսօր արդեն որոշակի հաջողությունների հասած ստարտափի:


Հենց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հայտարարած ծրագրերից մեկում էլ հանդիպել են Triple-E ապագա համահիմնադիրները: 2 տարվա ընթացքում ծրագիրը հղկվել է, թիմը համալրվել, անգամ հասցրել մի շարք մրցանակներ ստանալ: Հենց անձնվեր թիմն էլ Արյանը համարում է ստարտափի հաջողության գրավականը:


Trple-E-ն առայժմ հասանելի է Android և iOS հարթակների համար: Ընդ որում, սովորական օգտատերերի համար այն ամբողջությամբ անվճար է, իսկ բիզնես օգտատերերի համար մեկ ամսվա հոսթինգը գնահատվում է 5 դոլար:


Առաջիկայում Triple-E-ն աշխատանքներ է տանում հավելվածի կատարելագործման վրա, նաև խոստանում են գործարկել վեբ-տարբերակ: Հայաստանում արդեն իսկ ունեն համագործակցության առաջարկներ, դրան զուգահեռ պատրաստվում են նվաճել եվրոպական շուկան. հերթում կանգնած են Գերմանիան, Իսպանիան, Նիդերլանդները: