Ինչպե՞ս ստանալ տեղեկատվություն
Ինչպե՞ս համացանցում տեղեկատվություն ստանալ: Ինչպե՞ս հեշտացնել այդ տեղեկատվության ստանալը` սովորական մարդու համար: Նախկինում մարդը փորփրում էր համացանցը, փնտրում, գտնում, կարդում: Այնուհետեւ համացանց են «ներխուժում» սոցիալական ցանցերը եւ լրատվություն ստանալը դառնում է շատ «տխուր»: Մեր օրերում մարդը մտնում է, ասենք, Ֆեյսբուք եւ սպասում է, թե ինչ նորություն կհայտնվի իր թայմլայնում:
Իհարկե, կարելի է տեղեկատվություն գտնել եւ կարդալ որոնողական համակարգերում, մտնել Google.news, Yandex , բայց, ցավոք, այստեղ հայերենի խնդիր կա: Հայերենով տեղեկատվություն ստանալու համար, եթե օգտվում ենք սոցցանցերից, ապա կարելի է մտնել եւ լայքել նախընտրած ռեսուրսների էջերը: Սակայն նկատած կլինեք, որ դուք լայքում եք 5,10, 15 լրատվականի կայքէջեր, բայց դրանք չեն հայտնվում ձեր թայմլայնում, այլ փոխարենը հայտնվում են հարթուկ.am, բարդակ.am…Ի՞նչ անել, որ Ձեր թայմլայնում հայտնվեն Ձեր նախընտրած էջերի գրառումները, ո՞ր սոցիալական կայքն է լավագույնը` տեղեկատվություն ստանալու տեսանկյունից: Այս եւ այլ հարցերի պատասխանները` «Մեդիագրագիտություն» հաղորդման շրջանակում: