ԵԱՏՄ-ից դուրս գալուց մինչեւ Սփյուռքի վստահության կորուստը՝ Էդմոն Մարուքյանի մեկնաբանությամբ
Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ միակ խոչընդոտն այսօրվա գործող իշխանություններն են: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը համոզված է՝ մինչեւ Հայաստանում չլինի համակարգային փոոփոխություն, Սփյուռքը պարզապես գալու- գնալու է՝ առանց որեւէ փոխադարձ օգուտի: «Հայաստանի իշխանական համակարգն այնպիսինն է, որ իր գոյության ժամանակահատվածում, հնարավոր չէ գալ կոնսենսուսի, հնարավոր չէ գալ երկխոսության, հնարավոր չէ որեւէ արդյունավետ բան անել»,-ասում է Մարուքյանը:
Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը համոզված է՝ ներկայում հասել ենք այն մակարդակի, որ «մաշեցրել» ենք Սփյուռքի վստահության, Սփյուռքի հետ գործակցության ռեսուրսը:
Ինչ վերաբերում է հայրենադարձության տեսլականին, ապա, ըստ Մարուքյանի, այն անհնարինի ժանրից է, մինչեւ այն պահը, երբ Հայաստանում ապրող մարդը դադարի մտածել արտագաղթելու մասին: «Մինչեւ Հայաստանում եղած քաղաքացիները չորոշեն Հայաստանում ապրել եւ այդ նույն ժամանակահատվածում մտածեն, որ ինչ-որ մարդիկ Սփյուռքում կսկսեն մտածել վերադառնալու մասին, ապա դա անհնարինի ոլորտից է: Այսինքն՝ սկզբում պետք է կանգնեցնել այստեղից գնացողներին: Երիտասարդը տեսանելի ապագա այստեղ չի տեսնում»,-նշում է պատգամավորը:
ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք»-ի նախագծի, դրա շուրջ քննարկումների, ռուսաստանյան արձագանքների եւ, ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների մասին Մարուքյանի տեսակետները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: