Հյուրանոց չորս ակների վրա
Սովետական «Պազ» ավտոբուսն ամբողջությամբ վերափոխելուց հետո «Տապան»-ի թիմն առաջին անգամ Հայաստանում զբոսաշրջիկներին առաջարկում է հյուրանոց-ավտոբուս ձևաչափը:
«Տապան» անունը կրող հյուրանոց-ավտոբուսի նկարագիրը, սակայն, այսքանով չի ավարտվում. թիմը տուրիստներին առաջարկում է ամբողջական փաթեթ: Տեղափոխում տարբեր ուղղություններով, գիշերակաց, ակտիվ և ճանաչողական զբոսաշրջային ժամանցի կազմակերպում:
Ավելի քանի երեք տարի Խաժակ Հակոբյանը, Կարեն Եղիազարյանը և ընկերները հիմքերից կառուցել են «Տապան»-ը: Խաժակ Հակոբյանը շեշտում է՝ նույնիսկ էական չէ կատարված ֆինանսական ներդումների վերադարձելիությունը:
Այն ոչ միայն հարմարավետ է, այլև հնարավորություն է տալիս խնայել ժամանակ և ֆինանսական միջոցներ: Առաջին հաջող ուղևորությունից հետո թիմը հայտարարում է՝ ամբողջովին պատրաստ են աշնանային տուրիզմի մեկնարկին: