ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
27 Sep 2017

Ի՞նչ անել, երբ գտել ենք ապատեղեկատվության աղբյուրը

Նման դեպքերում, օգտատերը հաճախ այդ նյութը շեյր է անում Ֆեյսբուքի իր էջում ու զգուշացնում. «Ժողովուրդ, սա սուտ է, չհավատաք»…Ի՞նչ է լինում արդյունքում:

 

Ի՞նչ անել, երբ գտել ենք ապատեղեկատվության աղբյուրը: Նման դեպքերում, օգտատերը հաճախ այդ նյութը շեյր է անում Ֆեյսբուքի իր էջում ու զգուշացնում. «Ժողովուրդ, սա սուտ է, չհավատաք»…Ի՞նչ է լինում արդյունքում: Մարդը, կարծես, լավություն է արել ու կիսվել, բայց նրա ընկերներից տասից ութը չի կարդում նրա մեկնաբանությունը, միայն կարդում է հղման վերնագիրը եւ տարածում այն:
Ի՞նչ ստացվեց: Ստացվեց այն, որ դուք գովազդում եք ապատեղեկատվությունը, ավելին՝ եթե տեղադրում եք Ֆեյսբուքի էջում, ապա այդ կայքի համար մեծ լավություն ենք անում:
Ի՞նչ չի կարելի անել եւ ի՞նչ անել նման դեպքերում: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի պրոֆեսիոնալ ուղղորդումներին ծանոթացեք «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: