ՊԱՐԱԴԻԳՄ
02 Oct 2017

Ներգաղթի եւ արտագաղթի թվային պատկերն ու 4 միլիոնի տեսլականի հնարավորությունը՝ ըստ Վարդան Մարաշլյանի

Սփյուռքում այսօր Հայաստանն ավելի շատ կոնցեպտ է, քան իրական երկիր:

 

Ինչպե՞ս ունենալ 4 միլիոն բնակչություն 2040 թվականին: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարաշլյան հարցադրում է անում եւ շտապում ներկայացնել ներգաղթի եւ արտագաղթի թվային պատկերը: «Ինչպե՞ս հասնել չորս միլիոնի, երբ այսօր կամավոր հայրենադարձության տեմպերը տարեկան 1000-1500 է, իսկ արտագաղթինը՝ տարեկան 30- 40 հազար: Եթե նույնիսկ զրոյացնենք արտագաղթը եւ ունենանք բնական աճի տեմպեր, ապա 2040 թվականին կունենանք մաքսիմում 3 -3.3 միլիոն բնակչություն՝ ներառյալ Արցախը: Ի՞նչ անել եւ ինչպե՞ս կազմակերպել ու Հայաստան բերել 600 հազար հայի կազմակերպել»,-կրկին հարցադրում է անում Մարաշլյանը եւ հավելում՝ այսօրվա պայմաններում հնարավոր չէ կազմակերպել զանգվածային ներգաղթ: «Փաստորեն, տարեկան պետք է ունենանք նվազագույնը 30 հազար հայրենադարձ, արտագաղթի բացակայություն, որ հասնենք այդ նախանշած ցուցանիշին»,-նկատում է նա:


Ինչ վերաբերում է սելեկտիվ, կամավոր հայրենադարձությանը, ապա «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրենն ընդգծում է՝ այն հնարավոր է եւ արդեն տեղի է ունենում: «Մեր կազմակերպությունը տարեկան մոտ 500 հոգու հետ է աշխատում, որոնք կամ նոր են տեղափոխվել, կամ էլ ծրագրում են վերադառնալ, սակայն պետք է ստեղծվեն պայմաններ ավելի մեծ հայրենադարձության համար»,-ասում է Մարաշլյանը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: