ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
04 Oct 2017

Ինչպե՞ս պաշտպանվել ապատեղեկատվությունից

«Պաշտպանության» հիմնական կանոնները ներկայացնում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նախ նա առաջարկում է ունենալ մի քանի վստահելի աղբյուրներ:

 

«Պաշտպանության» հիմնական կանոնները ներկայացնում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նախ նա առաջարկում է ունենալ մի քանի վստահելի աղբյուրներ: «Եթե ինչ-որ կայքում հայտնաբերում եք սենսացիոն լուր, ու այն չի հայտնվում վստահելի աղբյուրներում, ապա, ամենայն հավանականաությամբ, այն ապատեղեկատվություն է: Եթե 4-5 աղբյուր այդ մասին չեն գրում, ուրեմն հաստատ մի բան այն չէ»,-ասում է փորձագետը:


Մարտիրոսյանն առաջարկում է նաեւ «տնավարի մի ձեւ». այդ սենսացիոն լուրը ճշտել վստահելի լրագրողներից, որոնք կան սոցիալական ցանցերում: Բացի դրանից, ապատեղեկատվության «տակ չմնալու» ամենակարեւոր պահը չշտապելն է: «Ապատեղեկատվության հերքումն ավելի քիչ մարդ է կարդում, քան հենց ապատեղեկատվությունը: Սուտը օգտվում է տեմպից, իսկ չխաբվելու համար պետք է ոտքդ մի փոքր «կախ գցել»»,-նկատում է մեդիա փորձագետը: