Ցանկացած պատերազմում «մարդ միավորը» պարտված է. ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյան
«Մենք ենք... », «Արտահայտվիր», «Ցնցիր աշխարհը», «Թշնամիները» և այլ ֆիլմերի հեղինակ Դավիթ Մաթևոսյանի աշխատավայրն այսօր նկարահանման հրապարակը չէ, չնայած գաղափարներ և ֆիլմերի նախագծեր կան, բայց ֆինանսավորում չկա: «Ինձ համար ամենացանկալի միջավայրը ֆիլմ նկարելն է, բայց ամենից քիչ տեղի ունեցողը՝ մեր իրականության հանգամանքներից ելնելով, հենց դա է»,-ասում է ռեժիսոր Մաթեւոսյանը:
Մաթևոսյանի հայտնի ու հաջողված աշխատանքներից մեկն էլ «Թշնամիները» կարճամետրաժ խաղարկային ֆիլմն է՝ «հաղթելու և պարտվելու» մասին։ Ֆիլմի յուրօրինակ ուղերձը մարդ լինելն է. քննադատություններ եղել են թե Հայաստանից, թե Ադրբեջանից: «Ինչ եմ ուզել ասել այս ֆիլմով. ցանկացած պատերազմում «մարդ միավորը» պարտված է՝ լինի նա հաղթած կողմից, թե պարտված, կենդանի մնա, թե զոհվի, էական չէ: Նա խեղվում է եւ այդ պատերազմից դուրս է գալիս խեղված, պատերազմ անցած ամենաառողջ մարդն էլ, ի վերջո, խեղված մարդ է: Կներեք՝ մենք բոլորս այդ առումով խեղված ենք»,-շեշտում է Դավիթ Մաթեւոսյանը: Զրույցի մանրամասները՝ «Դժվար զրույց» հաղորդման մեջ: