ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
11 Oct 2017

Վստահելի աղբյուրներ

Թվիթերի եւ Յութուբի առավելություններն ու առանձնահատկությունները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում:

 

Աշխարհի ամենապոպուլյար սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, ունի մի մեծ խնդիր. ընտրում եք ձեր նախընտրելի աղբյուրները, լայքում եք դրանք, սակայն շարունակում եք Ձեր թայմլայնում տեսնել «զոռբա» կայքեր: Ինչպես նշում է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ իրականում, Ֆեյսբուքն է որոշում ձեր փոխարեն՝ ինչ տեսնել ինչ՝ ոչ: «Ի վերջո, Ֆեյսբուքը դառնում է մի մեծ մղձավանջ» ,-ասում է նա:


Մեդիա փորձագետը վստահեցնում է՝ Հայաստանի պարագայում հիմնական սոցցանցերը, որտեղ կարելի է ոչ թե շփել ու զվարճանալ, այլ հենց տեղեկատվություն ստանալ Թվիթերն ու Յութուբն են: «Տարբեր երկրներում այդ ցանցերը տարբեր են, օրինակ՝ ԱՄՆ-ում Reddit-ն է»,-նկատում է նա:


Թվիթերի եւ Յութուբի առավելություններն ու առանձնահատկությունները՝ «Մեդիագրագիտություն» շարքի շրջանակում: