ՍՏԱՐՏԱՓ
17 Oct 2017

Ջերմոց՝ ակվապոնիկ համակարգով

Սյունիքի մարզի Կապան քաղաքի նորաբաց ջերմոցում բույսերի արմատները ոչ թե հողում են, այլ ազատ լողում են, սնվում են բացառապես ձկան արտաթորանքով, միաժամանակ ապահովելով ձկների կենսագործունեությունը:

 

Էկոլոգիապես առողջ սնունդ, ջրի արդյունավետ օգտագործում և մի քանի անգամ բարձր արտադրողականություն: Սյունիքի մարզի Կապան քաղաքի նորաբաց ջերմոցում բույսերի արմատները ոչ թե հողում են, այլ ազատ լողում են, սնվում են բացառապես ձկան արտաթորանքով, միաժամանակ ապահովելով ձկների կենսագործունեությունը:


Ակվապոնիկ համակարգով ջերմոց հիմնելու գաղափարը «Գրին Էյջ» կազմակերպության հիմնադիր, բնապահպան-կենսաբան Գրիգոր Ջանոյանինն է: Արմավիրի մարզում առաջին ջերմոցի հաջողությունից հետո արդեն փորձարկված տեխնոլոգիան ներդրել է Կապանում՝ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: