ՊԱՐԱԴԻԳՄ
19 Oct 2017

Հայաստանի արտաքին քաղաքականության արդի փուլը՝ պատմական էքսկուրսով. Ստեփան Դանիելյանի ու Գեւորգ Մելիքյանի քննարկումը

Ժնեւյան հանդիպումը Հայաստանի պարտությունն էր կամ ինչ-որ բանի վաճառք:

 

Հայաստանի քաղաքականությունը Հայաստանը չի որոշում: Հիշենք 2013 թվականի սեպտեմբերը, երբ Հայաստանը շատ կտրուկ կերպով, մի գիշերվա ընթացքում, փոխեց իր որոշումը: «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի ղեկավար Ստեփան Դանիելյանը շարունակում է եւ հավելում՝ «Հայաստան ասելով Սերժ Սարգսյանին նկատի ունենք»: «Դրանից հետո նույնը, սակայն արյունոտ ձեւով, տեղի ունեցավ Ուկրաինայում: Հայաստանում այդ ամենը ինչ մեղմ եղավ: ԱՄՆ դեսպանությունն էլ մի քանի օր անց ասաց՝ մենք հարգում ենք Հայաստանի սուվերենությունը»,-հիշեցնում է նա:


Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ Եվրամիությունը՝ հետխորհրդային չորս երկրների հետ, Ասոցացման համաձայնագիրը կնքում էր հենց Ուկրաինայի համար: «Այսինքն՝ այդ ամբողջ «խաղն» Ուկրաինայի համար էր»,-ասում է նա: Ըստ բանախոսի՝ Հայաստանը, տնտեսական առումով, առանձնապես նշանակություն չունի ոչ Ռուսաստանի, ոչ էլ Արեւմուտքի համար: «Հայաստանը Մերձավոր Արեւելքի, Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի կոնտեքստում է կենտրոնում գտնվող ռազմավարական երկիր»,-նշում է նա:


Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ժնեւյան հանդիպմանը, ապա Դանիելյանն այդ հանդիպումը համարում է Ադրբեջանի հաղթանակը: «Սա Հայաստանի պարտությունն էր կամ ինչ-որ բանի վաճառք»,-ասում է նա: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: