ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
19 Oct 2017
Անվտանգությունը համացանցում
Ի՞նչ կանոններ են «աշխատում» գաղտնաբառ կազմելու համար, ինչպե՞ս կազմել անկռահելի գաղտնաբառ եւ ի՞նչ բանաստեղծություն ընտրել գաղտնաբառի համար: Այս ամենի մասին՝ «Մեդիագրագիտություն» շարքի հերթական թողարկմանը:
Եթե Ձեր գաղտնաբառը «123456» է կամ մի քիչ բարդ՝ «12345678», ապա դուք ահագին հեշտացնում եք հաքերների գործը: Բացի դրանից, եթե օգտագործում եք միեւնույն գաղտնաբառը Ձեր բոլոր պրոֆիլների համար, ապա այսպիսով եւս աջակցում եք նրանց: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հիշեցնում է՝ գաղտնաբառը չպետք է լինի մեկը՝ բոլոր էջերի համար: «Yahoo-ն տարին մեկ կոտրում են եւ բոլոր գաղտաբառերը տանում»,-ասում է փորձագետը: