ՊԱՐԱԴԻԳՄ
27 Oct 2017

Հետադարձ հայացք 18-ամյա վաղեմության դեպքերին. Արամ Սարգսյանի եւ Գեւորգ Մելիքյանի բանավեճը

Այդ տարիներին Հայաստանն անկայուն վիճակում էր եւ փորձ էր արվում վերջնականորեն որոշել արտաքին քաղաքական վեկտորը:

Հոկտեմբերի 27-ի հետ կապված ոչինչ չենք կարող պնդել, ես կարծում եմ, որ մինչեւ օրս այն բացահայտված չէ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տարիների հեռվից հիշում է եւ հիշեցնում հոկտեմբերի 27-ին նախորդած եւ հաջորդած իրադարձությունները՝ փորձելով որոշակի լույս սփռել Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի վրա:

 

 

 

 

«Այդ տարիներին Հայաստանն անկայուն վիճակում էր եւ փորձ էր արվում վերջնականորեն որոշել արտաքին քաղաքական վեկտորը: Խնդիր կար արեւմուտքի եւ հյուսիսի միջեւ ընտրություն կատարելու»,-ասում է Արամ Սարգսյանը եւ հռետորական հարցադրում անում՝ շատ հետաքրքիր էր, թե ի՞նչ ձեւափոխումներ կլինեին քաղաքական դաշտում:

«Եւ Վազգեն Սարգսյանը խաղաց շատ կարեւոր եւ վճռորոշ դեր: Նա վերլուծեց ամբողջ իրավիճակը եւ հասկացավ, որ անհրաժեշտ է հստակորեն ձեւակերպել քաղաքական վեկտորը»,-հիշում է Արամ Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանի նախընտրած վեկտորի, նախագահ դառնալու հավակնության, անսպասելի որոշումների, հոկտեմբերի 27-ի ոճրագործության հնարավոր կազմակերպիչների եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման հերթական թողարկմանը: