Իրաքյան Քրդստանը՝ անկախության հանրաքվեից մինչեւ հանրաքվեի արդյունքների սառեցումը
Իրաքյան Քրդստանի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականության, Քրդստանի քրդախոս հայերի եւ այլնի մասին:
Մասուդ Բարզանիի նախկինում ու ներկայում ասածների միջեւ նկատվում է որոշակի անհամապատասխանություն. հավանաբար նա գիտակցում է, որ կարող է կորցնել իշխանությունն ու ազդեցությունը: «Նորավանք» հիմնադրամի փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցող գործընթացների առումով դժվարանում է հստակ կանխատեսումներ անել:
«Դժվար է կանխատեսել, թե հետագայում ինչ քաղաքական գործընթացներ տեղի կունենան Իրաքյան Քրդստանում, ինչպես եւ դժվար էր տարվա սկզբին կանխատեսել, թե Բարզանին անկախության հանրաքվե անցկացնելու որոշում կկայացներ: Միեւնույն ժամանակ, Բարզանիից անսպասելի էր անկախության արդյունքները սառեցնելու մասով որոշում կայացնելը»,-ասում է փորձագետը:
Իրաքյան Քրդստանի վարած քաղաքականության, կլանային ազդեցության, Թուրքիայի եւ Իրաքյան Քրդստանի հարաբերությունների, Իրաքյան Քրդստանի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականության, Քրդստանի քրդախոս հայերի եւ այլնի մասին մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: